Հունվարի 14-ին Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Սլովակիայի Հանրապետության դեսպանատան պատվիրակությանը դեսպան Միրոսլավ Հացեկի գլխավորությամբ։
Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունից:
Հանդիպմանը առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին ներկայացրել է առաքելության մանդատի շրջանակներն ու գործունեությունը։
«Հունվարի 15-ին Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը մասնակցեց նաև պարեկության՝ անմիջականորեն ծանոթանալով դիտորդների աշխատանքին։
Սլովակիայի Հանրապետության շուրջ 5 քաղաքացի այս պահին ծառայությունն են իրականացնում առաքելությունում»,- ասվում է հաղորդագրությունում։


Բաց մի թողեք
Եվրոպան Հայաստանի համար աստիճանաբար դառնում է ոչ միայն արժեքային կամ արտաքին քաղաքական ուղղություն, այլ տնտեսական այլընտրանք
Տասնյակ հազարավոր խորվաթներ բողոքի ցույց են անցկացնում վտանգավոր թափոնների աղբավայրի դեմ. Լուսանկար
Հունաստանի վարչապետը խոստանում է հարկերի կրճատում, քանի որ Աթենքը գարնանային ընտրություններ է ակնկալում