Հունվարի 17-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Անմար կրակի հուշարձանի հարևանությամբ գտնվող նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։
Դեպքի վայր են ժամանել Աբովյանի հրշեջ-փրկարարները, պարեկներն ու իրավապահներ:
Հրշեջ-փրկարարներն ու պարեկները նշված շենքից տարհանել են մոտ 15 քաղաքացու։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Այրվել են մալուխներ։
Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աբովյանի բաժնում փաստաթղթեր են կազմվում։


Բաց մի թողեք
ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում որոշելու՝ ինչ արտոնություններ կկորցնի Հայաստանը, եթե ԵՄ-ին անդամակցի. Օվերչուկ
Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Շիրակի և Լոռու մարզերում