Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց հավաք է կազմակերպվել, որի ժամանակ ՆԳՆ ոստիկանությունը պատշաճ կերպով ապահովել է ավտանգությունը:
Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ հավելելով, որ երթն արտոնված չի եղել, այդ պատճառով արգելվել է դրա իրականացումը, ինչպես նաև հավաքի ընթացքում 7 անձ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար ենթարկվել է վարչական ձերբակալման:
Երևանում Իրանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում ապրող մի խումբ իրանցիներ՝ այդպիսով աջակցելով իրենց հայրենիքում ցույց անող քաղաքացիներին և դեմ հանդես գալով նրանց նկատմամբ բռնությանը:


Բաց մի թողեք
Շտապ զորակոչ է հայտարարել․ ինչ է կատարվում
Լուլու՝ Լուսինե Բադալյանին դուր է եկել Գագիկ Խաչատրյանը․ Լուսանկար
Փաշինյանին թվում է, թե ինքը կարող է ծաղրել Չինաստանին, Ռուսաստանին, Հնդկաստանին, Իրանին ․․․