Հունվարի 19-ին վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում «Honda» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը առաջ է ընթացել և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս՝ բնակչի հողամասում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածներից մեկը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մյուսը՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները 15 և 17 տարեկան են։


Բաց մի թողեք
Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին
Ով է ՀՀ անցած ադրբեջանցին. ինչ է սպասվում նրան
Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարար. Լուսանկար