Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին։
Այս մասին հայտնեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը՝ պատասխանելով հարցին` ճի՞շտ է արդյոք, որ Եպիսկոպոսաց ժողովը նախատեսվում է կազմակերպել Հայաստանից, և դա չի՞ հակասում արդյոք եկեղեցական կանոններին։
« Հարկ է ընդգծել, որ Հայ Առաքելական Եկեղեցու որևէ ժողովական մարմին, բացառությամբ Ազգային-Եկեղեցական ժողովի, իր նիստերը կարող է գումարել ցանկացած վայրում։ Նման նախադեպեր եղել են ինչպես Եպիսկոպոսաց ժողովի, այնպես և Գերագույն հոգևոր խորհրդի գումարման պարագային։
Ուստի Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովըտեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին»,- նշեց Տեր Եսային։

Բաց մի թողեք
Պատրա՞ստ է Երևանը մեքենային, որի վարորդը մարդ չէ
Ի՞նչ է կուսակրոնությունը և արդյո՞ք դրա խախտումը այնպիսի «մահացու հանցանք» է
Ինչ տոն է նշում Հայ Առաքելական եկեղեցին այսօր