Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը Հայրապետական տնօրինությամբ ազատվել է իր պաշտոնից:
Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
«Գերաշնորհ Տ․ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից, նշանակվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ։
Մեկ այլ տնօրինությամբ քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը համատեղության կարգով նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ, որով տեղեկացրել էր, որ ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհրդի ստեղծումը՝ միանում է նրանց, ընդունում հռչակագրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։


Բաց մի թողեք
Ո՞ր բուհերում կրթություն ստացած քաղաքացիները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից ու ի՞նչ պայմաններով
«Մա՛մ, տղեդ փախչող չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում. Լուսանկարներ
Այս պահին պաշտոնական պատասխան չկա` Վարդանյանի կնոջ խնդրանքի հետ կապված