12/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Գրենլանդիայի հարցով գագաթնաժողով կանցկացնեն

Եվրոպայի խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան սոցկայքի իր էջում գրել է, որ առաջիկայում իր նախաձեռնությամբ հրավիրվել է գագաթնաժողով՝ Գրենլանդիայի հարցում։

«Հաշվի առնելով վերջին իրադարձությունների կարեւորությունը եւ հետագա քայլերը կոորդինացնելու համար՝ որոշում եմ կայացրել առաջիկա օրերին հրավիրել Եվրոպայի խորհրդի արտահերթ նիստ»,- գրել է Կոշտան։ Նա նման որոշում կայացրել է նախօրեին՝ Բրյուսելում ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպումից հետո։

Գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հինգշաբթի՝ հունվարի 22-ին։ Ընդ որում, ԵՄ անդամ երկրների ղեկավարները պետք է անձամբ մասնակցեն այդ գագաթնաժողովին։ Նշենք, որ Եվրոպայում սպասում են, թե ինչ է լինելու Միացյալ Նահանգների՝ Գրենլանդիայի նկատմամբ ներկայացրած պահանջների հետ կապված, որպեսզի հասկանան, թե ինչպես են արձագանքելու։