Այսօր՝ փետրվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 04:30-ի սահմաններում Զաքյան փողոցում հրդեհ է բռնկվել «Opel» մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար տուժածներ չկան, և մինչ կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, կրակի դեմ պայքարել են վարորդը՝ Երևանի բնակիչ 22-ամյա Վրեժ Կ.-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։
Թե ինչ հանգամանքներում է ավտոմեքենան բռնկվել, պարզվում է։


Բաց մի թողեք
Ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում ուժի մեջ են մտնում կարևոր փոփոխություններ
Իրանում զգուշացրել են թթվային անձրևների մասին, որոնք քամիների միջոցով կարող են տարածվել նաև հարևան երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
Եվրատեսիլում Հայաստանը կներկայացնի Սիմոնը