ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ լավ» հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա այս մասին հայտնել է Ֆլորիդայում տեղի ունեցած ասուլիսում:
Թրամփի խոսքերը մեջբերում են BBC News-ը և Reuters-ը։
Թրամփի խոսքով՝ Պուտինը ցանկություն է հայտնել «օգնելու» Իրանի հետ հակամարտության կարգավորման հարցում։
«Ես ասացի. «Դուք կարող էիք ավելի շատ օգուտ բերել, եթե դադարեցնեիք պատերազմը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Դա շատ ավելի օգտակար կլիներ»»,- հայտարարել է Թրամփը։
Նա ռուս-ուկրաինական պատերազմն անվանել է «անվերջ կռիվ»։
«Նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու միջև գոյություն ունի հսկայական ատելություն, նրանք, կարծես, չեն կարողանում պայմանավորվել։ Բայց կարծում եմ, որ դա դրական զրույց էր այդ թեմայով»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Բաց մի թողեք
Եվրոպական անվտանգություն չի լինի առանց Թուրքիայի․ Մեւլյութ Չավուշօղլու
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել․ հարցում
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ