01/05/2026

EU – Armenia

Հրթիռային հարված է հասցվել Թեհրանի հայկական Մաջիդե թաղամասին

Ամերիկա-իսրայելական դաշինքի հարվածի թիրախ է դարձել հին հայկական Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքը։

Դուբայի օդանավակայանը գրոհել են երկու իրանական դրոններ, 4 մարդ վիրավորում է ստացել: Այս մասին հայտնել են ԱՄԷ-ի իշխանությունները։ Նշվում է, որ ընկած ԱԹՍ-ները չեն ազդել ավիահաղորդակցության վրա, այն շարունակվում է սովորական ռեժիմով։

Իրանում ՀՀ դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ ըստ վերջին տվյալների՝ բնակչության շրջանում զոհեր չկան, սակայն որոշ բնակիչներ հայտնվել են փլատակների տակ։

Մաջիդիեն Թեհրանի հին հայկական թաղամասերից մեկն է։ Այն հայտնի է իր աշխույժ կյանքով և զարգացած ենթակառուցվածքներով, որոնց ստեղծման ու զարգացման համար զգալի դերակատարություն են ունեցել իրանահայերը։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ «Ճշմարիտ խոստում 4» գործողության 37-րդ ալիքը եղել է ամենաինտենսիվն ու հզորը պատերազմի սկզբից ի վեր՝ ծանր մարտագլխիկներով թիրախավորելով իսրայելական և ամերիկյան դիրքերը ողջ տարածաշրջանում, հաղորդում է Al Mayadeen-ը։

Ըստ ԻՀՊԿ-ի՝ գործողությունը ներառել է «Խորամշահր-4» ծանր հրթիռների կիրառումը բազմակի արձակմամբ:

Հայտարարության մեջ ասվում է, որ այս ալիքը Իրանի դեմ պատերազմի սկզբից ի վեր երկրորդ անգամ թիրախավորել է Թել Ավիվից հարավ գտնվող ՀաԷլա արբանյակային կապի կենտրոնը, ինչպես նաև Բեեր Յակովի, ալ-Քուդսի և Հայֆայի ռազմական օբյեկտները: