Այսօր առավոտյան թերթերից մեկը հերթական կեղծ լուրն է տարածել Խաչատուր Սուքիասյանի մասին, որը վերատպվել է մի շարք լրատվական կայքերում:
Հայտնում եմ, որ ո՛չ Խաչատուր Սուքիասյանը, ո՛չ էլ նրա ընտանիքը երբևէ Հայաստան չեն ներմուծել էլեկտրամոբիլներ և որևէ առնչություն չունեն տաքսի ծառայությունների, կամ տաքսի մեքենաների հետ։
Նախընտրական շրջան է, և նման կեղծ լուրերը հաճախակի են դառնում։ Սա նույն շարքից է, ինչ Երևանի բուհերը հյուրանոցներ դարձնելու մասին տարածված ապատեղեկատվություններն ու մնացած տասնյակ ֆեյք լուրերը, որոնք տարիներ շարունակ տարածվում են հայտնի շրջանակների կողմից:
Ամոթ է, մի խայտատակեք ձեզ…
Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից


Բաց մի թողեք
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը վիրավորել է դատավորին․ մեղադրական վերդիկտ է կայացվել
Ադրբեջանը Ռուսաստանի համար կայուն և հուսալի գործընկեր է, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում․ Պուտին
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին, Գևորգ Թադևոսյանը՝ բրոնզե մեդալ է նվաճել. Լուսանկարներ