26/03/2026

EU – Armenia

Ո՞ր իրանցի պաշտոնյաններն են ստացել թշնամիներից անձեռնմխելիություն

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Իսրայելից և Միացյալ Նահանգներից ստացել են «յուրատեսակ անձեռնմխելիություն», հաղորդում է իսրայելական Channel 14 հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։

Իրանցի քաղաքական գործիչների անձեռնմխելիությունը, պարզաբանել է հեռուստաալիքը, կտևի բանակցությունների ողջ ընթացքում, այսինքն՝ հինգ օր։

Մարտի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ հրամայել է հինգ օրով կրճատել Իրանին հարվածները։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Միացյալ Նահանգները կդադարեցնի Իսլամական Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները Իրանի հետ բանակցությունների ընթացքում։

Politico-ն հաղորդում է, որ Թրամփի վարչակազմը Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին դիտարկում է որպես Իրանի նոր հավանական առաջնորդ։

Աղբյուրները կարծում են, որ Ղալիբաֆը կարող է ղեկավարել Իրանը և բանակցել Թրամփի վարչակազմի հետ, սակայն Սպիտակ տունը վերջնական ընտրություն չի կատարել։

Աբբաս Արաղչին մասնակցել է Ժնևում իրանա-ամերիկյան բանակցությունների նախորդ փուլերին, որոնք տեղի են ունեցել Մերձավոր Արևելքում պատերազմի բռնկումից առաջ։