Կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են:
Այս մասին հայտնեցին ՀՀ հակառուպցիոն կոմիտեից։
Ինչպես նաև հավելեցին, որ նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն կարող հայտնել:
Նշենք, որ «Հետքի» աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալված պաշտոնյաները եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնից են, այդ թվում՝ բաժնի նախկին պետ Արմեն Այվազյանը։ Նույն վարույթի շրջանակներում ձերբակալվել է նաև 3 քաղաքացի։


Բաց մի թողեք
Դատախազությունը պահանջում է «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի տնօրենից բռնագանձել 5 գույք, 163 մլն դրամ
Գերմանիան բանտարկում է չորս տղամարդու՝ Համասի հետ կապված զենքի պահեստների համար՝ հնարավոր հարձակումների համար
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են