26/03/2026

EU – Armenia

Մեկ հարց․ Երեւանը փող է վերցնում Բրյուսելից, բայց հրամաններ է ստանում Մոսկվայից․ Տիգրան Խզմալյան

ՄԻՏՔ․am – Պարոն Խզմալյան, Հայաստանի Հանրապետությունը, որ չի կատարել ՍԵՊԱ-ի պահանջների 50 տոկոսը, որքանով կարող է հավակնել մասն կազմել եվրոպական ընտանիքին, հայտ ներկայացնել անդամակցելու Եվրոպական Միությանը։

Տիգրան Խզմալյան․ – Այսօր մարտի 26-ն է՝ ուղիղ մեկ տարի է անցել այն օրվանից, երբ ՀՀ ԱԺ ընդունեց ԵՄ անդամակցության մասին օրենքը։

Եվրամիությունը առաջարկել էր Հայաստանին եվրաինտեգրում դեռեւս քսան տարի առաջ։ 2006 թ. հունիսին անգամ Ռոբերտ Քոչարյանն էր խոսում ԵՄ եւ ՆԱՏՕ միանալու մասին։

2013 թ. նոյեմբերին Սերժ Սարգսյանն էր պատրաստվում ստորագրել եվրիասոգիացնան պայնանագիրը։ Երկու դեպքում էլ Պուծինը հրամայեց բեկանել Երեւանի այդ փորձերը՝ հիշենք 2013 թ. սեպտեմբերի 3-ը։

Այնուամենայնիվ, 2017-ին Եվրամիությունը հատուկ Հայաստանի համար մշակեց CEPA՝ համապարփակ տնտեսական համագործակցության ծրագիր, շուրջ $3 միլիարդ արժողությամբ, եւս $1 միլիարդ էր տրամադրել Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարության համար։

Գումարները մսխվում էին, կառույցները թալանվում, ճանապարհաշինության համար Եվրոպան ստիպված եղավ երկրորդ անգամ ֆինանսավորում հատկացնել, իսկ CEPA նախագիծն այդպես էլ մնաց անավարտ արդեն Փաշինյանի օրոք։

Պատճառը նույնն է, ինչ էլ Քոչարյանի եւ Սարգսյանի դեպքում՝ Երեւանը փող է վերցնում Բրյուսելից, բայց հրամաններ է ստանում Մոսկվայից, իսկ վերջերս նաեւ Բաքվից, որտեղ էլ ներկայացնում է հաշվաետվություն՝ Եվրաինտեգրման հերթական տապալված նախագծի մասին։

Հենց այսպիսի զեկույց հնչեց երեք օր առսջ, մարտի 23-ին, երբ ՀՀ ԱԳՆ հայտարարեց որ «Հայաստանը դեռ պատրաստ չէ ԵՄ անդանակցության գործընթաց սկսելու»։

Փաստորեն, սա է Փաշինյանի պաշտոնական պատասխանը ԵՄ հրավերին, սա է նրա մերժումը եվրաինտեգրման նախագծին, սա մեր նախաձեռնած եւ ԱԺ կողմից մեկ տարի առաջ ընդունված օրենքի ժխտում է, սա ապացույց է, որ Փաշինյանը եւ իր ՔՊ-ն ոչ մի բանով չեն տարբերվում Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանությունից եւ հայակործան, ստրկամիտ, գաղութային քաղաքականությունից։