Իրանի արտգործնախարար Արաղչին Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի անունից հայտարարել է հրադադարի պայմանները:
Հրադադարը կտևի երկու շաբաթ:
«Մեհր» գործակալությունը հայտնում է՝ Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհուրդի տարածած հայտարարության մեջ ասված է.
«Իրանը պատմական հաղթանակ տարավ՝ ստիպելով հանցավոր ԱՄՆ-ին ընդունել իր 10 կետանոց ծրագիրը.
1. Չհարձակման պարտավորություն։
2. Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողության շարունակություն։
3. Ուրանի հարստացման ընդունում։
4. Բոլոր առաջնային պատժամիջոցների վերացում։
5. Բոլոր երկրորդային պատժամիջոցների վերացում։
6. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերի չեղարկում։
7. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարման խորհրդի բոլոր բանաձևերի չեղարկում։
8. Իրանի համար փոխհատուցումների վճարում։
9. Ամերիկյան մարտական ուժերի դուրսբերում տարածաշրջանից։
10. Պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում»։

Բաց մի թողեք
ԵՄ-ն չպետք է «նվաստացնի» իրեն՝ ձգտելով Ռուսաստանի հետ ուղիղ բանակցություններ վարել, զգուշացնում է Կալլասը
Օրբանի պարտությունից հետո ԵՄ-ն բախվում է Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ դժվար հարցերի
ԱՄՆ-ն կարող է կրճատել զորքերը Գերմանիայում, քանի որ Իրանի շուրջ վեճը թեժանում է