Ապրիլի 14֊ին բլոգեր Արթուր Չախոյանը հերթական տեսանյութն է հրապարակել Եռաբլուր պանթեոնի ամիսներ առաջ «վերանորոգված», «հիմնանորոգված» մուտքի հատվածից։
Բլոգերն հանգամանալից բացատրում է վերանորոգման ժամանակ կատարված թերի աշխատանքներն ու փաստաթղթերում ու գետնի վրա տեղ գտած տարբերությունները, հստակ նշելով, որ այդտեղ կարող է աշխատած լինել կոռուպցիոն սխեմա։
Բլոգերն առաջին անգամ չէ, որ անդրադառնում է այս հատվածի շինարարությանը, նախորդ անգամները, երբ անդրադարձել էր, անդրադարձին հետևել էին կատաղի օնլայն գրոհներ բլոգերի հասցեին, իշխանությունների աջակիցների, մասնավորապես՝ Արամ Սարգսյանի կուսակիցների կողմից։
Հիշեցնենք վերջինիս կուսակիցն է Մալաթիա֊Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը` Ռոմիկ Մխիթարյանը, իսկ Եռաբլուրի այս շինարարությամբ զբաղվում է Մալաթիա֊Սեբաստիա վարչական շրջանը, որի ղեկավարն էլ դեկտեմբերին շինարարության հետ կապված պատասխանել էր «Հրապարակ»-ի հարցերին։
2025֊ի դեկտեմբերին «Հրապարակ»-ին էին դիմել հերոսածին ծնողներ, հայտնելով մտահոգություն, որ 2 ամիս ձգվող այդ հատվածի շինարարությունը գուցե ավարտին չհասցվի մինչ Նոր Տարի ու ծնողները ստիպված լինեն անհարմար այլընտրանքային ճանապարհներից օգտվել։ Այն ժամանակ բացի այս մտահոգությունը ծնողները տարակուսելի էին համարել այս հատվածի վերանորոգումը, քանի որ մինչ վերանորոգումն էլ այս հատվածի անբարեկարգ լինելու մասով գանգատներ չկային, ճանապարհը սալիկապատված, նորմալ երթևեկելի էր, մի քանի սալիկ էր պոկված, որը կարող էր վերանորոգվել հատվածական, ոչ թե կանգնել հիմնանորոգման։
Կից բլոգերի տեսանյութն ու «Հրապարակ»-ի` դեկտեմբերին հրապարակված ռեպորտաժը։

Բաց մի թողեք
Նիկոլը գնում է Թրամփի ճանապարհով․ ժողովուրդը ոտքի՛ է կանգնելու
Զբոսաշրջիկները չեն կարողանում ավտոբուս նստել ու վճարել
Վագոն-տնակում՝ հակասանիտարական պայմաններում․ Լուսանկար