Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչի համար է կարևոր Հայաստանի նոր Սահմանադրության ընդունումը։
Վարչապետը թեմային անդրադարձել է՝ ներկայացնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։
«Ինչո՞ւ է մեզ համար կարևոր նոր Սահմանադրության ընդունումը, որովհետև պետության և քաղաքացու հարաբերություններում մեր երկրում կա որոշակի շարունակական լարում, և այդ լարման պատճառներից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում չկա ընկալում, որ այն իրավակարգը, որը Հայաստանում հաստատված է, հաստատված է իր կողմից։ Ոչ միայն չկա ընկալում, այլև չկա այդպիսի իրողություն, որովհետև Հայաստանում միշտ և բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել։
Ես նաև որպես լրագրող եմ նախկինում լուսաբանել սահմանադրական հանրաքվեները, նաև քաղաքական գործընթացների ժամանակ ականատես ենք եղել բոլոր սահմանադրական հանրաքվեներին, և միշտ այդ ընկալումը, որ սահմանադրական հանրաքվեի արդյունքները կեղծված են, լարում և խզում է առաջացնում քաղաքացու և իրավակարգի միջև։
Եվ մեզ համար չափազանց կարևոր է, որ քաղաքացու և իրավակարգի միջև լինի օրգանական կապ, իսկ այդ օրգանական կապի հաստատումը Սահմանադրության ընդունումն է հանրաքվեով»,- ասել է Փաշինյանը։

Բաց մի թողեք
Հայ առաքելական եկեղեցին պետք է հարկ վճարի, ինչո՞ւ հոգևորականը հայտարարագիր չի լրացնում․ Փաշինյան
ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնում է ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների հայեցակարգային առաջարկների հավաքագրում
Երևանում կանցկացվի «Երևանյան երկխոսության» 3-րդ համաժողովը