Ռուսաստանի պետական պիտակավորման համակարգը կասեցրել է Հայաստանից ներկրվող «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը ինչպես օֆլայն, այնպես էլ առցանց խանութներում։
Ինչպես RBK-ին հայտնել է Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ (պիտակավորման օպերատոր) Ռևազ Յուսուպովը, շրջանառության մեջ է եղել 338 հազար շիշ, որոնք այժմ արգելափակված են մինչև ստուգման ավարտը։
Կասեցման պատճառը «Ռոսպոտրեբնադզոր»-ի նամակն է, որում գործակալությունը նշել է՝ «Ռուսաստանի քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնասը կանխելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու» անհրաժեշտություն կա։ Արգելափակման պատճառը, ըստ աղբյուրի, «պարտադիր պահանջների խախտումն» է։
Արգելքը վերաբերում է 2026 թվականի փետրվարի 17-ին և 2026 թվականի մարտի 5-ին արտադրված ապրանքներին։ Ինչպես նշել է Յուսուպովը, դրանք սպառողներին չեն հասնի մինչև ստուգման ավարտը։

Բաց մի թողեք
ՀԷՑ-ի շուրջ 3700 աշխատակից պարգևավճար է ստացել մարտ ամսվա համար․ ՀԷՑ-ը ծառայում է մեր ժողովրդին․ Պետրոսյան
Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խմբի մասին
Երբ է լուծվելու հեղուկ գազի խնդիրը