Ռուսաստանցի մեդիամագնատ Արամ Գաբրելյանովը Եվրամիություն – Հայաստան գագաթաժողովից եզրակացության է եկել, որ «Ռուսաստանին հաղթելու համար եվրոպական առաջնորդները պատրաստ են մարդկանց հնոցը նետել, այժմ, վրացիներից և ուկրաինացիներից հետո, հերթը հայերին է հասել»։
Այս համատեքստում ընդդիմության ազդեցիկ թևի ներկայացուցիչը խոստացել է, որ ուժեղ Հայաստանի ավտոմեքենաները Վերին Լարսում «չեն կանգնելու»։
Եթե ձևակերպման «գաղտնաբառը» բացենք, ապա կստացվի, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը անոնսավորում է աշխարհաքաղաքական ստատուս-քվո, երբ «Ռուսաստանը և Հայաստանը ցամաքային ընդհանուր սահման կունենան» կամ Հայաստանը «կլինի Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ»։
Եվրոպայի ժողովրդավարական համայնքի երևանյան գագաթաժողովին Վրաստանի վարչապետ Կոբախիձեն մասնակցել է անձամբ, Ադրբեջանի նախագահը՝ հեռավար։ Այդ հարթակը, որ չորս տարի առաջ ձևավորվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ, ըստ կանխատեսումների, ինստիտուցիոնալացման և ԵԱՀԿ-ին փոխարինելու հեռանկար ունի։
Ադրբեջանցի հեղինակավոր մեկնաբան Մահեռամլին ղարաբաղյան հակամարտությունը և «զանգեզուրյան երազանքը» գնահատել է «Մեծ Եվրասիա նախագծի հիմք» և եզրակացրել, որ այն «փլվում է, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև արյունալի պատերազմների պատճառ դարձած հարցերը օրակարգից հանվում» են։ Ընդսմին, նա նախկին արտգործնախարար Զուլֆուգարովին քննադատել է «իշխանություններին ժամանակավրեպ խորհուրդներ տալու» համար։
Զուլֆուգարովը բազմիցս խոսել է Հայաստանի հետ սահմանազատումը «մինչև 1920 դեկտեմբեր գոյություն ունեցած քարտեզների հիման վրա անցկացնելու անհրաժեշտության» մասին։ Երևան գագաթաժողովի նախօրեին Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը այցելել է Հայաստան, կողմերը սահմանազատման հարցում սկզբունքային փաստաթղթեր են համաձայնեցրել։ Մայիսի 4-ին Հայաստանը և Թուրքիան Անիի կամրջի վերականգնման արձանագրություն են ստորագրել։
Գաբրելյանովը Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին անվանել է «թուրքական վարձկաններ»։ Ռուսաստանի նախագահ Պուտինի «Մեծ Եվրասիա» նախագիծը ենթադրում է սլավոնա-թուրքական կոնֆեդերացիա։ Կրեմլի գաղափարախոս Ալեքսանդր Դուգինը Ադրբեջանի նախագահ Ալիևին քննադատել է, որ «ղարաբաղյան հաղթանակը վերագրում է իրեն և Էրդողանին՝ մոռանալով, որ Պուտինն է որոշել, թե ում է պատկանելու Ղարաբաղը»:
Կրեմլի գաղափարախոսը, ընդսմին, բացահայտել է, որ Պուտինը այդ որոշումը կայացրել է Էրդողանի հետ։ Ըստ էության, Դուգինը մանրամասնել է այն, ինչ քառասունչորսօրյա պատերազմից հետո «Ղարաբաղում Թուրքիայի հետ բարդ օպերացիա իրականացնելու» մասին Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն է ասել։ Պուտինը Էրդողանին նոր գործա՞րք է առաջարկում։ Այս անգամ Սյունի՞քն է առաջարկում։

Բաց մի թողեք
Իրականությունը Ռուսաստանի ռազմա-քաղաքական վերնախավի հաշվարկի հետևանք է
Զախարովան անդրադարձել է Զելենսկու այցին և Ալեն Սիմոնյանին
Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրյա իշխանություններին ապահովել իրենց դիվանագետների ժամանակին տարհանումը Կիևից