Մայիսի 13-ին՝ ժամը 14։45-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 78 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները բեռնատարից դուրս են բերել վարորդի դին:
Կամազ մակնիշի բեռնատարը Դավիթ Բեկի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 1 կմ առաջ ընթացել և մխրճվել բնակչի տան մեջ։


Բաց մի թողեք
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները. Տեսանյութ
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղաuպանnւթյnւնը ճանաչող բանաձևի ընդունմանը
Բռնաճնշումները մեր ընտանիքի հանդեպ շարունակվում են․ Էդգար Ղազարյան