Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով ՀՀ արդարադատության նախարարության հայցն ընդդեմ Ա․ Ջ․-ի, երրորդ անձ Ա․ Զ․-ի պարտավորեցրել է Ա․ Ջ․-ին կատարել երեխաներին Բելգիայի Թագավորություն վերադարձնելու պահանջը։
Այս մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:
Ա․ Ջ․-ի կողմից դատական ակտի պահանջը չկատարելու արդյունքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզային բաժնի ծառայողների աշխատանքի արդյունքում մեկ տարի առաջ Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները օրեր առաջ վերադարձվել են իրենց բնակության երկիր:
«Երեխայի միջազգային առևանգման ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական մոտեցումների մասին» 25.10.1980թ. Հաագայի կոնվենցիայի շրջանակում Բելգիայի Թագավորության կենտրոնական մարմնից Ծառայությունն ստացել է տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ տեղափոխված և ապօրինի պահվող անչափահասներ Օ. և Է. Զ-ներն իրենց հոր՝ Ա. Զ․-ի ուղեկցությամբ արդեն վերադարձել են Բելգիայի Թագավորություն։
Գործընթացում ներգրավված են եղել Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալությունը, միջազգային պարտավորությունների ապահովման բաժինը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները։

Բաց մի թողեք
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ
Նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ դառնալով 47 հազար դրամ. սոցփաթեթի ծրագիրը հունվարից կավարտվի. Թորոսյան
Թաղման նպաստները կստանան միայն անապահովության համակարգից օգտվող քաղաքացիները. Թորոսյան