Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը ստիպված կլինի որոշում կայացնել՝ խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ, թե պահպանել անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։
«Հայաստանը խոսում է Եվրամիությանը մերձենալու ցանկության մասին։ Մենք բազմիցս ասել ենք, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունը անհամատեղելի է։ Հայաստանը շատ լավ հասկանում է դա, և նրա ղեկավարները նույնպես ասում են, որ այս բաները անհամատեղելի են։
Որոշակի պահի նրանք ստիպված կլինեն նման ընտրություն կատարել, եթե որոշեն դա անել», – ասել է նա «Ռուսաստան – իսլամական աշխարհ. ԿազանՖորում» ֆորումի շրջանակներում։
Օվերչուկը ընդգծել է, որ Մոսկվան փորձում է իր հայ գործընկերներին փոխանցել նման աշխարհաքաղաքական կուրսի հետ կապված հնարավոր ռիսկերն ու դժվարությունները, բայց վերջնական որոշումը կայացնում է հենց Հայաստանը։
Միևնույն ժամանակ, փոխվարչապետը հայտարարել է, որ ռուսական կողմը ըմբռնումով կվերաբերվի հայ ժողովրդի կողմից կատարվող ցանկացած ընտրությանը։
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի մտերիմ դաշնակիցը՝ հիշեցնելով իր մասնակցությունը այնպիսի միավորումներին, ինչպիսիք են ԱՊՀ-ն և ՀԱՊԿ-ն։

Բաց մի թողեք
Պատերազմը վերսկսելը մեծ վնաս կհասցնի Համաշխարհային տնտեսությանը․ Հաքան Ֆիդան
Արմավիրում քոլեջի մանկավարժ Լուսինե Գրիգորյանը հրահանգում է սաներին մասնակցել ՔՊ-ի ոչ քաղաքական հանդիպմանը․ Ձայնագրություն
Դիլիջանի համայնքապետարանն՝ ընդդեմ քարոզչական պաստառների