Արդեն 2-րդ օրն է, ինչ Արման Թաթոյանը հրապարակել է Արմավիրի մարզի ուսումնական հաստատություններից մեկում տեղի ունեցած «հավաքին մասնակցելուն հարկադրելու» ենթադրյալ հանցագործության մասին վկայող դետալացված ձայնագրությունը:
Որևէ պրեսս-ռելիզ (որում քպ-ի անունը կշոշափեն, այնպես ինչպես նման ռելիզներում շոշափում են «Ուժեղ Հայաստանի» անունը), որևէ քրեական վարույթ, մեղադրանք, էլ չեմ ասում` անազատության հետ կապված խափանման միջոցի միջնորդության մասին որևէ բան չկա:
Գիտե՞ք չէ` ինչ կլիներ նման իրավիճակում որևէ ընդդիմադիր ուժի հետ…
Ազատ, թափանցիկ և հավասար մրցակցային ընտրություններն այս տեսքն ունե՞ն:
Հ.Գ. գնահատելի է, որ «Միասնության Թևերը», փաստորեն, դեռ շաբաթներ առաջ գործարկել են նման տեղեկատվություն հավաքագրելու թեժ գիծ: Խելքով աշխատանքը միշտ արդյունք է տալիս
Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Բաց մի թողեք
Ես քվեարկեցի, որ խելագար Հայաստանը փոխարինենք խելամիտ Հայաստանով. Զուրաբյան
Սամվել Կարապետյանն ընտրում է. Տեսանյութ
Ժողովուրդը ինչ որոշի՝ ես կընդունեմ. Նիկոլ Փաշինյանը քվեարկել է