Մայիսի 16-ին՝ ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Փարպեցի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՆԳՆ-ից հայտնեցին, որ ոստիկանությունը ձեռնարկում է միջոոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, տուժած անձինք չկան։

Բաց մի թողեք
Ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցներ և ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյա
Գողություն եկեղեցիներից
Ջերմուկին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի դատախազության հայցը բավարարվել է