16/05/2026

EU – Armenia

Վարչական ղեկավարը համայնքապետի հետ ՔՊ-ի բուկլետներն է բաժանում, օրենքի խախտում է, քրեական պատասխանատվություն է սահմանված

Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Քարոզարշավի 6-րդ օրը Հաղարծնում»:

Տեսանյութում համայնքապետի հետ ՔՊ-ի նախընտրական բուլետները բաժանում է նաև Հաղարծին գյուղի վարչական ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը։

Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում, համայնքի ղեկավարի որոշումներում չկա Հաղարծնի վարչական ղեկավարին արձակուրդի ուղարկելու որոշում, մենք պարզեցինք, որ նա աշխատանքի մեջ է եւ փաստորեն` աշխատանքային ժամերին ՔՊ-ի օգտին քարոզություն է անում, նախընտրական բուկլետներ բաժանում։

Դա օրենքի խախտում է, ինչի համար քրեական պատասխանատվություն է սահմանված։