Ուրեմն որպեսզի մարդը հասկանա, թե ինչքան հիմար իշխանության հետ գործ ունենք, մի աննշան, անկարեւոր փաստի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել․ երեկվանից բերել են զինտեխնիկան կանգնեցրել Երեւանի տարբեր փողոցներում ու ՊՆ-ն հայտարարություն է տարածել, թե՝ մինչեւ շքերթն արգելում ենք նկարահանել, նկարահանողները կպատժվեն։
Հրապարակ թերթը գրել է․ Մի փոքր՝ 10 հոգանոց հավաք են անում որեւէ փակ սենյակում, էլի մեկը վիդեո է հանում, այ մեծն զորավար Սուրեն Պապիկյան, ո՞նց ես պատկերացնում, որ հնարավոր է արգելել, որ միլիոնանոց քաղաքում մարդիկ չնկարեն քաղաքի փողոցներում 2 օր կանգած տեխնիկան։
Նախ, ի՞նչ իմաստ ունի այդ արգելքը՝ եթե մի ժամից ինքներդ եք նկարելու, երկրորդ՝ ամեն մեքենայի կողքը չեք կարող պահակ նշանակել, անգամ եթե նշանակեք էլ, նրանք չեն կարող կանխել բոլոր նկարահանումները (հեչ որ չէ՝ շենքերի պատշգամբներից կնկարեն)։ Ստացվում է՝ ոնց անիմաստ գոյություն ունեք՝ որպես բուտաֆորիա, որը մեր երկրի պաշտպանունակության հետ կապ չունի, այնպիսին էլ ձեր արձակած բուտաֆորիկ հրահանգներն են, որ միշտ թղթի վրա են մնում։
Ինչ վերաբերում է ռազմական շքերթ կոչվող այս թատրոնին։ Նախ, շարքային քաղաքացին շատ բան չի հասկանում, թե ինչ զենքեր եք հանել ցուցադրության, դրա համար հատուկ գիտելիքներ են պետք։ Երկրորդ՝ եթե զենք եք առել եւ այն կարող է մեր երկրի պաշտպանությունն ապահովել՝ ոչ թե հարձակվել, այլ թույլ չտալ, որ թշնամու զորքը մեր երկրի տարածքում առաջ շարժվի, հարձակվի, ինչո՞ւ եք մարդկանց սարսափեցնում պատերազմի անորոշ վտանգներով։ Թե՞ որ չընտրվեք այդ զենքն անհետանալու է, ձեր հետ տանելու եք ձեր տները, տալու եք թշնամուն՝ նոր հանձնեք իշխանությունը հաջորդ եկողին։
Պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական փուլում ասպարեզ է հանելու փիառի ու մանիպուլյացիաների իր ողջ զինանոցը․ թոշակը 10 հազար դրամով բարձրացնել, 65-ից բարձր տարիքի մարդկանց անվճար վիրահատություններ, մակրոնների ու ռուբիոների այցելություններ․․․բայց լուրեր կային, որ հայ-թուրքական սահմանն է բացվելու՝ Մարգարայից մեքենաներով երթեւեկելու են ցուցադրաբար, գերիների խումբ է վերադառնալու Հայաստան․․․Պարզվեց՝ Էրդողանն ու Ալիեւն այդքան շռայլ չեն ու այդքան շատ չեն ուզում Նիկոլի վերընտրվելը՝ միայն ռազմական շքերթի թույլտվություն կարողացավ ստանալ, այն էլ վախվորած ու սահմանափակումներով՝ ոչ թե շքերթ, այլ հաշվետվություն, լուսանկարելն արգելելով եւ այլն․․․
Ժողովուրդ ջան, կտերը մի կերեք, կուտ ուտելը հավերին է բնորոշ, ոչ թե հազարամյակների կենսագրություն ունեցող խելացի հայ ազգին․․․

Բաց մի թողեք
Միակ համազարկը, որ ժողովուրդը ծափերով կողջունի՝ Նիկոլի հեռանալն է
Ինքը կարող է սատկացնել-մատկացնելով խոսել, բայց իր դեմ գրառում անել չի կարելի
Էական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան