ԱՄՆ-ի հետ ռազմական գործողությունների վերսկսումն անխուսափելի է։ Այս մասին, Press TV–ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ԶՈւ–ի «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբի պետի տեղակալ Մոհամմադ Ջաֆար Ասադին։
Հունիսի 1-ին «Tasnim» գործակալությունը հայտնեց, որ Իրանն անհապաղ դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները Լիբանանում ռազմական գործողությունների ակտիվացման պատճառով։ Թեհրանը նաև որոշել է ամբողջությամբ արգելափակել Հորմուզի նեղուցը և ակտիվացնել այլ ճակատներ, այդ թվում՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցը։
«ԱՄՆ-ն մեզնից կապիտուլյացիա է պահանջում… Պատերազմն անխուսափելի է, քանի որ կապիտուլյացիայի տարբերակ հնարավոր չէ։ Մենք պատրաստ ենք դրան և որևէ խնդիր չենք տեսնում, ուստի որևէ մտահոգություն չունենք, նույնիսկ եթե ՆԱՏՕ-ն մտնի հակամարտության մեջ», – հայտարարել է Ասադին։
Նա զգուշացրել է, որ Իրանը դեռ չի ցուցադրել իր ողջ կարողությունը։

Բաց մի թողեք
«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը
ԵՄ-ն ստուգում է՝ արդյոք Booking.com-ը բավարար միջոցներ ձեռնարկո՞ւմ է կեղծ հայտարարությունների և ֆիշինգային խարդախությունների դեմ պայքարելու համար
Լիտվայում հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոցների խոշոր լաբորատորիա, որը ղեկավարել է Նիդերլանդների քաղաքացի