Պղծվել է Տեղ համայնքի Հայրենական մեծ պատերազմի հուշարձանը։
Ահազանգում է լրագրող Արև Աբելյանը։
«Պարոն Ղուլունց, վստահ եմ՝ կհամաձայնեք, որ այս արարքը սրբապղծություն է, իսկ այն կատարողը՝ սրբապիղծ։
Վստահ եմ նաև, որ կդառնաք արդարության ջատագովը և կհայտնաբերեք այս անմարդկային արարքի հեղինակին։ Երբ գտնեք այդ ապիկար, փոքրոգի մարդուկին, համոզված եմ՝ կբացատրեք, որ նման արարքը ոչ պետական, ոչ մարդկային, ոչ բարոյական, ոչ էլ չգրված օրենքներով ընդունելի չէ։
Համոզված եմ նաև, որ նրան ականջից բռնած կտանեք ոստիկանություն՝ օրենքի ամբողջ խստությամբ պատասխան տալու, քանի որ հուշարձանի պղծումը ոչ միայն բարոյապես դատապարտելի, այլև, կախված հանգամանքներից և հուշարձանի կարգավիճակից, կարող է լինել քրեորեն պատժելի արարք, որի վերաբերյալ իրավապահ մարմինները պարտավոր են տալ համապատասխան իրավական գնահատական»:


Բաց մի թողեք
Նորից և նորից՝ ընդդեմ հայկականի և հայերի
Կիրանցում քվեարկության իրական պատկերն ի ցույց դնելու համար Գոհար Վարդանյանին ստիպել են «սեփական» դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվել. Լուսանկար
Կրեմլի հիբրիդային արշավները Հայաստանի ու եվրոպական երկրների դեմ․ գաղտնի փաստաթղթեր