Մոսկվայի տարածաշրջանում բենզինի գները կտրուկ բարձրացել են, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Մեկ շաբաթվա ընթացքում Մոսկվայում ԱԻ-95 տեսակի բենզինի արժեքն աճել է գրեթե 2 ռուբլով և գերազանցել 75 ռուբլին մեկ լիտրի դիմաց, իսկ Մոսկվայի մարզում աճը կազմել է ավելի քան 3 ռուբլի։ Նմանատիպ իրավիճակ է նաև դիզելային վառելիքի շուկայում։
Շուկայի ներկայացուցիչները հիմնական պատճառ են համարում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի համակարգված հարվածները նավթավերամշակման գործարաններին։
Մայիսին հարձակումների թիրախ են դարձել 16 նավթավերամշակման գործարաններ, ընդ որում՝ ոլորտի 10 խոշորագույն ձեռնարկություններից 8-ը։
Հունիսի 16-ի գիշերը անօդաչու թռչող սարքերը վնասել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանի Կապոտնյայի արտադրական կայանքը, որն ապահովում է գործարանի ընդհանուր հզորության ավելի քան կեսը։ Երկու օր անց ձեռնարկությունը կրկին ենթարկվել էր հարձակման և դադարեցրել աշխատանքը։

Բաց մի թողեք
Վենսն ասում է, որ Իրանի հետ ուղիղ բանակցությունները «լավ հիմք» են ստեղծում պատերազմն ավարտելու համաձայնագրի համար
Հունգարիան կընդունի կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներ՝ նպատակ ունենալով օգտվել ԵՄ միջոցներից
Ռումինիան և Սլովակիան ԵՄ-ից կանաչ լույս են խնդրում արջերի զանգվածային սպանդի համար