Ամոթի քողը իշխանականները վաղուց դեն են նետել: Ո՛չ քաղաքական ռեպրեսիաներն են փորձում թաքցնել օրենքների ու օրինականության տակ:
Հրապարակ թերթը գրել է․ Ո՛չ բացահայտ ընտրակաշառքն ու ընտրողների նկատմամբ ճնշումներն են փորձում քողարկել եւ հավասար մրցակցության պատրանք ստեղծել: Օրը ցերեկով Կենտրոնական ընտրական կոչվող հանձնաժողովը մի ողջ կուսակցության դուրս է թողնում խորհրդարանից եւ ապօրինի որոշում կայացնում` 60 հազար ընտրողի քվեն նվիրելով իշխող կուսակցությանը:
Սահմանադրական կոչվող իբր բարձր դատարանն օրը ցերեկով քննություն է իրականացնում` դույզն-ինչ ջանք չգործադրելով՝ օրինականության, անաչառության տպավորություն թողնելու ՀՀ քաղաքացիների վրա:
ՍԴ դատավորները ՔՊ-ի կարկառուն անդամներին վայել հարցեր են ուղղում դիմողներին, իսկ արդարադատության նախարարը հենց սահմանադրականի դահլիճում` նիստի ժամանակ, ծամոն է ծամում:
Երեկ մի արտասովոր լկտիության մասին էլ լուր ստացանք: Հիշում եք, չէ՞, որ ապրիլի 1-ից այս իշխանությունը հայտարարեց թոշակները 10 հազար դրամով բարձրացնելու մասին: Ծափ, ծիծաղ, համազգային մեծ ոգեւորություն հաջորդեցին դրան` 600 հազար պապիկ-տատիկների մեծ մասը վազելով գնաց Նիկոլին ընտրելու:
Ուրեմն այդ խավից մի մեծ հատված, թոշակից զատ, նաեւ անապահովության նպաստ է ստացել: Այդ նպաստն ու թոշակը հնարավորություն կտային քիչ թե շատ բարեկեցիկ ապրելու: Պարզվում է` մեծ մասի նպաստը հունիսից կտրել են:
Իբրեւ թե այդ 10 հազարը, նաեւ 10 հազար հետվճարը նրանց դուրս են թողել նպաստառուների ցանկից: Թվում է` նորմալ է, դե, եթե սահմանագծին են եղել, եւ միավորները չեն բավարարում, պետք է դուրս մնային: Բայց այս մանր ժուլիկները նպաստի գումարները ապրիլ-մայիսին վճարել են, հունիսից են կտրել, որ տարեցների քվեները չկորցնեն:

Բաց մի թողեք
Արդյունավետ եւ անվտանգ ճանապարհ ունենալու համար Սիսիան-Մեղրի հատվածը պետք է կառուցվի ամբողջությամբ
«Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը»
Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը