ՊՆ հրամանատար, գնդապետ Էդիկ Մալոյանին երկու ամսով կալանավորեցին․ նրան մեղադրում են պետական գաղտնիք հրապարակելու մեջ։
Ընդ որում, դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ պատերազմների մասնակից հերոս գնդապետը դրդել է մեկ այլ զինվորականի` իրենց փոխանցել պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություն։ Մալոյանի մարտական ընկերները վստահ են, որ նա ընդդիմադիր հայացքների համար է պատժվում։
Մեզ տեղեկություններ են հասել, թե մասնավորապես ինչ «պետական գաղտնիքի» մասին է խոսքը։ Մեզ տեղեկություն հասավ այն մասին, որ պետական գաղտնիքի հրապարակում ձևակերպման տակ խցկել են պարզապես տեղեկանքի նման մի թուղթ։
«Տեղեկանքի նման մի թուղթ է եղել ընդամենը, ինչ-որ լուրջ հարց չի, ուղղակի դրանից բռնվել են ու դրա վրա գործ են կարել։ Իբր Մալոյանը երկրորդ զինվորականին դրդել է, որ իրեն ուղարկի։ Ի՞նչ պետական գաղտնիք կարող է լինել, իրենք բունկերը ներսից նկարում են՝ հրապարակում։
Այդպես որ լինի, ինչքան հրամանատար կա, բոլորին կարող են այդպես բռնեն-տանեն, փակեն, բոլորի վրա պետական գաղտնիք հրապարակելու գործ կարեն։ Ընդդիմադիր հայացքներ է ունեցել՝ դրա համար էլ կալանավորել են»,-ասաց «Հրապարակի» աղբյուրը։
Վերջինս շեշտեց, որ Փաշինյանի իշխանությունը չի ներել փառահեղ զինվորական ուղի անցած Մալոյանին՝ ընդդիմադիր հայացքների ու ընդդիմաիր ուժերից մեկին աջակցելու համար։


Բաց մի թողեք
Բյուրեղավանում բնակիչների թունավորման համար Փաշինյա՞նն է մեղավոր․ վարչապետի խոստովանությունը
Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան կարևոր դեր ունեն Վրաստանի տարանցիկ ներուժի զարգացման գործում․ Կոբախիձե
Թուրքիայի մաքսային համակարգում ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը