Հուլիսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում կնոջ դի կա։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը նշված կենտրոնի բուժառու, 88-ամյա Լիանա Ղուկասովան է։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաց մի թողեք
Հորդառատ անձրև Երևանում․ ջրալցումներ, արգելափակված տրանսպորտային միջոցներ, էլ․ լարերի կարճ միացում․ Լուսանկարներ
Բռնում և ստիպում են մեկնել ռազմաճակատ․ ՌԴ-ում քաղաքացիներն անցել են ծայրահեղ միջոցի
Միջադեպ՝ Երևանում․ թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը հարվածել է մոնիտորին և վնասել այն