ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն դառնա ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը, հաղորդել է «New York Post»-ը՝ հղում անելով ամերիկացի առաջնորդին մոտ կանգնած աղբյուրին։
Հրապարակման համաձայն՝ Ինֆանտինոն մտերմացել է Թրամփի հետ այս տարվա Աշխարհի առաջնության կազմակերպման ժամանակ։ ԱՄՆ նախագահը կարծում է, որ Ինֆանտինոն «հարգված է ամբողջ աշխարհում և ունի մարդկանց միավորելու հատուկ ունակություն»։

Թրամփի՝գլոբալ գործընկերության հարցերով հատուկ դեսպան Պաոլո Ձամպոլլին, Ինֆանտինոյի անձնական ընկերը և Դոմինիկայից ՄԱԿ-ում նախկին դեսպանը, NYP-ին ասել է, որ «միայն նախագահ Թրամփը կարող էր մտածել նման հանճարեղ գաղափարի մասին»։ Նա նշել է, որ Ինֆանտինոն կկատարի գերազանց աշխատանք և վայելում է մեծ համակրանք։ Ձամպոլլին նաև նշել է ՖԻՖԱ-ի նախագահի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դերերի միջև նմանությունները։
«ՄԱԿ-ում դուք պետք է գործ ունենաք 193 անդամ պետությունների հետ։ ՖԻՖԱ-ն ունի ավելի քան 200 անդամ, և Ջանիի տպավորիչ գործունեությունը ցույց է տալիս, որ նա գիտի, թե ինչպես կառավարել», – ընդգծել է դեսպանը։

Բաց մի թողեք
Պատրաստ է գնալ քաղաքական ռիսկերի, բայց շարունակել հակամարտությունը
10 հազար դիվանագետի անձնական տվյալներ են գողացել
Մասկը խոստացել է ԱԲ-ով «Ոդիսականի» իր սեփական տարբերակը ստեղծել. Լուսանկար