Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում․ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի մարդատար ավտոմեքենան և «ГАЗель» մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2107»-ի վարորդը և նրա ուղևորը, ինչպես նաև «ГАЗель»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն, որտեղից տուժած վարորդին ռեանիմոբլիով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
Խեղճ հայեր․ ռուսներն էլի «ընկել» են խոպանչիների հետևից
Շինարարական աշխատանքների ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է, տուժածներ կան
«Հաղթանակ» զբոսայգում ինքնասպանություն է կանխվել