22/07/2026

EU – Armenia

Թրամփը ցանկանում է, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոն դառնա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը․ NYP. Լուսանկար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն դառնա ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը, հաղորդել է «New York Post»-ը՝ հղում անելով ամերիկացի առաջնորդին մոտ կանգնած աղբյուրին։

Հրապարակման համաձայն՝ Ինֆանտինոն մտերմացել է Թրամփի հետ այս տարվա Աշխարհի առաջնության կազմակերպման ժամանակ։ ԱՄՆ նախագահը կարծում է, որ Ինֆանտինոն «հարգված է ամբողջ աշխարհում և ունի մարդկանց միավորելու հատուկ ունակություն»։

Blog Image

Թրամփի՝գլոբալ գործընկերության հարցերով հատուկ դեսպան Պաոլո Ձամպոլլին, Ինֆանտինոյի անձնական ընկերը և Դոմինիկայից ՄԱԿ-ում նախկին դեսպանը, NYP-ին ասել է, որ «միայն նախագահ Թրամփը կարող էր մտածել նման հանճարեղ գաղափարի մասին»։ Նա նշել է, որ Ինֆանտինոն կկատարի գերազանց աշխատանք և վայելում է մեծ համակրանք։ Ձամպոլլին նաև նշել է ՖԻՖԱ-ի նախագահի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դերերի միջև նմանությունները։

«ՄԱԿ-ում դուք պետք է գործ ունենաք 193 անդամ պետությունների հետ։ ՖԻՖԱ-ն ունի ավելի քան 200 անդամ, և Ջանիի տպավորիչ գործունեությունը ցույց է տալիս, որ նա գիտի, թե ինչպես կառավարել», – ընդգծել է դեսպանը։