Հուլիսի 22-ին՝ ժամը 17։06-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի նախկին կահույքի արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել։
Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող չշահագործվող կահույքի արտադրամասի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։00-ին, մարվել՝ 18։44-ին։ Այրվել են խոտածածկույթ (200 քմ) և շինության տանիքը՝ մոտ 90 քմ։


Բաց մի թողեք
Առեղծվածային դեպք՝ Շիրակում, ծնողների շիրիմի մոտ հայտնաբերվել են տղայի մարմինը, հրազեն և նամակ
ԱԺ պատգամավորի հոր հոգեհանգստին մասնակցելու ժամանակ Գորիսի էկոպարեկային ծառայության պետը հանկարծամահ է եղել
Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքում, բնակիչը գետնափոր շինությունում հայտնաբերել է 10 գլուխ գառներին անկած․ Լուսանկար