Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում 43-ամյա կինը անակնկալ նվեր է ստացել նախկին ամուսնուց՝ սուրճի ավտոմատ պատրաստման սարք։
Ինչպես հայտնում է SHOT տելեգրամյան ալիքը, կինը կասկածել է նախկին ամուսնու առատաձեռնությանը եւ որոշել ստուգել նվերը։ Արդյունքում՝ սարքի մեջ հայտնաբերվել է գաղտնալսող սարք։ Արդյոք կինն իրեն անօրինական կերպով գաղտնալսելու փորձի համար դիմել է ոստիկանություն՝ հայտնի չէ։
Սոցկայքերում օգտատերերը աջակցել են կնոջը, իսկ շատերն էլ հայտնել, որ իրենք էլ նմանատիպ «անակնկալներ» գտել են իրենց «նախկիններից»՝ օդորակիչների, ավտոմեքենաների եւ այլ իրերի մեջ։

Բաց մի թողեք
Արագածում արդեն խորը ձմեռ է․ Անձրև, ամպրոպ. եղանակը առաջիկա օրերին
Քիմ Քարդաշյանը ապշեցրել է համացանցը. Լուսանկարներ
Դժբախտություն Լևոն Ջավախյանի ընտանիքում. Լուսանկար