Ռոբերտ Քոչարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ քաղաքացիական գործով։
Հիշեցնենք, որ 2025 թ հունիսի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անվանել էր կաշառակեր։
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 23-ի վճռով ամբողջությամբ մերժել էր Ռոբերտ Քոչարյանի հայցը։ Դատարանը նշել էր, որ գործով Պատասխանողի հնչեցրած «կաշառակեր» արտահայտությունը փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն է։
Իսկ քաղաքացիական գործով ներկայացված չեն բավարար ապացույցներ, ուստի ներկայացված պահանջը ենթակա է մերժման։

Բաց մի թողեք
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել «Այրարատ» կինոթատրոնի անշարժ գույքի վրա
Վերցրել է անձնագրերը, ստիպել սեռական հարաբերություններ ունենալ. օտարերկրացիները ՀՀ-ում զբաղվել են թրաֆիքինգով
Եթե Արծրուն Մարգարյանի կամ Խոռխոռունու սպանությունը բացահայտվել է 27 տարի անց, ինչո՞ւ մինչ այս հնարավոր չէր