Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ քաղաքապետարանի համակարգում արձանագրվել են դեպքեր, երբ աշխատակիցները խնդիրները լուծելու փոխարեն փորձել են արհեստական բանականության օգնությամբ պատասխաններ ներկայացնել։
Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Ավինյանը նշել է, որ նման դեպքերը չեն մնում աննկատ, և պատասխանատու աշխատակիցները ենթարկվում են պատասխանատվության։
«Մենք տեսնում ենք, երբ աշխատանքը փաստացի չի կատարվում, սակայն փորձում են այն արհեստական բանականության միջոցով ներկայացնել որպես լուծված խնդիր։ Անհասկանալի է, թե ինչպես կարող է որևէ մեկը մտածել, որ հնարավոր է չկատարված աշխատանքը պարզապես ԱԲ-ի օգնությամբ թաքցնել»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը։

Բաց մի թողեք
Գևորգ Փարսյանը 3-րդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
Թուրք-ադրբեջանական լարում ու բողոքի ցույցեր. Ալիևն արգելել է դպրոցներում հիջաբ կրել, աշակերտները հեռացվել են
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ Գալստյան