08/09/2026

EU – Armenia

Ի՞նչ է սա նշանակում․ Թրամփի ուղու հարցում ԱՄՆ համար գործնական կողմը Ադրբեջա՞նն է․ Լուսանկար

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը տարածել է տեղեկություն, որ Բաքվում հանդիպել են Ադրբեջանի ԱԳ փոխնախպարարը եւ՝ ուշադրություն, Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը գնում է Բաքու եւ Ադրբեջանի հետ հարցեր, այն էլ իբրեւ թե հայ–ամերիկյան երկկողմ ծրագիր Թրիփի հետ կապված հարցեր քննարկի, որպես ի՞նչ։

Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ Թրամփի ուղու հարցում ԱՄՆ համար գործնական կողմը Ադրբեջանն է, իսկ Հայաստանը՝ ընդամենը տարածք։ Որեւէ այլ կերպ դժվար է բացատրել, որ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն է քննարկում Ադրբեջանի հետ կապված հարցեր, այն դեպքում, երբ Բաքվում էլ կա ԱՄՆ գործերի հավատարմատար։

Բայց, ինչո՞ւ է գնում Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատարը։ Թերեւս մի պարզ պատճառով։ Որովհետեւ նա է տիրապետում այս տարածքի հետ կապված այն ինֆորմացիային, որն էլ քննարկում է ադրբեջանական կողմի հետ։

Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը

No photo description available.