08/09/2026

EU – Armenia

Լավրովը՝ բանաստեղծ, թե՝ ֆուտբոլիստ․ Կողմնորոշման ժամանակը

«Сама Меньшова» առցանց նախագծին տված հարցազրույցի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել դադարից հետո վերադառնալ ֆուտբոլ խաղալուն։

«Մինչև վերջերս ակտիվորեն խաղում էի ֆուտբոլ, այժմ օբյեկտիվ պատճառներով կարճատև դադար է, բայց հուսով եմ` կվերադառնամ», – ասել է նա՝ նշելով, որ աշնանը նախատեսում է մի քանի ֆուտբոլային խաղերի մասնակցել։

Լավրովը նաև խոստովանել է, որ առանց էնտուզիազմի է դիտել 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, քանի որ որևէ թիմի չի երկրպագել։

Հայտնի է, որ ՌԴ արտգործնախարարը «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի վաղեմի երկրպագու է։ 2020 թվականին Լավրովը պատմել էր, որ «Սպարտակը» իր համար պարզապես թիմ չէ, այլ մի բան, որը օգնում է նրան հոգեկան հավասարակշռություն գտնել նույնիսկ ամենադժվար բանակցությունների ժամանակ։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ մինչ օրս շնորհավորական բանաստեղծություններ է գրում ընկերների համար, սակայն պոեզիային այնքան ժամանակ չի հատկացնում, որքան նախկինում։

Սեպտեմբերի 1-4-ն անցկացվող Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ Ռուսաստանի գլխավոր դիվանագետը պատմել է, որ բանաստեղծություններ սկսել է գրել երիտասարդ հասակում, երբ դեռ 16 տարեկան էր։

«Երբ ընկերներիս հոբելյաններ են լինում կամ ինչ–որ կարևոր օրեր, շնորհավորանքներ եմ հորինում։ Դրանք արդեն անձնական բնույթ կրող բանաստեղծություններ են», – ասել է Լավրովը «Сама Меньшова» առցանց նախագծին տված հարցազրույցի ժամանակ։

Ռուսաստանի հետ Ուկրաինայի վերաբերյալ բոլոր շփումներում ամերիկացիները իրենց քննարկումները հիմնում են տեղում առկա իրողությունների վրա, ինչը Մոսկվայից դրական արձագանք է ստացել և երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ամերիկացի վերլուծաբան Էնդրյու Նապոլիտանոյի «Մեծ խաղ» հաղորդման ժամանակ տված հարցին ի պատասխան։

«Տեղում առկա իրողությունները, որոնք [ԱՄՆ] նախագահ Դոնալդ Թրամփը և նրա թիմը, որքանով մենք գիտենք, ընդունում են և շարունակում են ընդունել, ինչպես դա եղավ Ալյասկայում, կապված են ժողովրդի, նրանց կարծիքների հետ, որոնք արտահայտվել են Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների և, իհարկե, Զապորոժիեի և Խերսոնի մարզի հանրաքվեներում։ Եվ այն փաստը, որ ամերիկացիները մեզ հետ իրենց բոլոր շփումներում, հատկապես [Ռուսաստանի] նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումներում, իրենց գործողությունները հիմնում են այս իրողությունների վրա, իհարկե, մեզ մոտ դրական արձագանք է առաջացնում և մեզ պատրաստակամ է դարձնում շարունակել խոսել նրանց հետ։ Նրանք ընդունում են այս հիմնարար բաները և փորձում են օգտակար լինել դրանց շուրջ։ Եվ ես կարծում եմ, որ սա արժանի է աջակցության», – նշել է Լավրովը։

Լավրովը շարունակում է զարմացնել․ մտադիր է վերադառնալ ֆուտբոլ խաղալուն