Սեպտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 17։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի «Դանիելյան» սուպերմարկետից մի քաղաքացի փորձել է գողություն կատարել, սակայն անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը, և կասկածյալը հարվածել է անվտանգության աշխատակցին։
Կասկածյալը և անվտանգության աշխատակիցը տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են կասկածյալի և անվտանգության աշխատակցի ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները։

Բաց մի թողեք
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Դատարանը կարճել է Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոսի) հայցով հարուցված վարույթը
Արտառոց դեպք՝ Արարատում, 44-ամյա կինը հայտնել է, որ անհայտ անձը ներխուժել է իր սենյակ, ցուցադրել օրգանները