Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը:
Մեր տեղեկություններով Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը Սասուն Մանուկյանն է, ով նախկինում ՀՅԴ անդամ էր, կուսակցության ցուցակով նաեւ առաջադրվել էր ԱԺ պատգանավորի թեկնածու։ Եղել է լրագրող, Սյունիքի Խուստուփ Թիվիի տնօրենը։
ՔՊ-ի իշխանության գալուց հետո ճամբարափոխ է եղել, դարձել է ՔՊ-ական, ինչից հետո էլ նրա սոցիալական վիճակը կտրուկ բարելավվել է։ Եթե մինչ այդ վարձով էր ապրում, ապա ՔՊ-ական դառնալուց հետո շրջում է թանկարժեք մեքենայով, իսկ Կապանում շքեղ առանձնատուն է կառուցել։


Բաց մի թողեք
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Դատարանը կարճել է Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոսի) հայցով հարուցված վարույթը
Արտառոց դեպք՝ Արարատում, 44-ամյա կինը հայտնել է, որ անհայտ անձը ներխուժել է իր սենյակ, ցուցադրել օրգանները