Կապան համայնքում հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին տեղեկացանք, որ առաջադրվելու է գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանը, ում համայնքը ընդունում եւ աջակցում է, քանի որ վերջինս իր կառավարման տարիներին շատ է շենացրել Կապանը։
Քաղպայմանագրի թեկնածուն Նարեկ Բաբայանն է, ով համայնքում գրեթե աջակցություն չունի։ ՔՊ-ում վստահ են, որ եթե հույսները դնեն միայն Նարեկ Բաբայանի վրա, ապա հաղթելու որևէ շանս չունեն։ Դա է պատճառը, որ փորձում են կապանցի գործարար Էդգար Հակոբյանին, ով համայնքի կողմից ընդունված է, ներքաշել քաղաքական պրոցեսների մեջ, որպեսզի վերջինս իր թիմով մասնակցի ընտրություններին, ապա ընտրություններից հետո դաշինք կազմի Քաղպայմանագրի հետ։ Նրանց կարծիքով սա միակ տարբերակն է, որով կարող են հույս ունենալ Փարսյանին հաղթելու։
Մեզ հետ զրույցում Էդգար Հակոբյանը սկզբում ասաց, որ դեռ որոշում չի կայացրել, բայց եթե մասնակցի` ՔՊ-ի հետ չի միանալու, ավելի ուշ զանգահարեց և ասաց, որ որոշել է չմասնակցել:

Բաց մի թողեք
Քաղբանտարկյալների ազատագրման չորս տարբերակներ կան
Ոսկեպարում անհանգիստ են
Ովքե՞ր են պայքարելու Արթիկի քաղաքապետի պաշտոնի համար․ Լուսանկար