Մի շարք անձինք, այդ թվում՝ փաստաբան և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել։
Տեղեկությունը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Տարբեր կատարողական վարույթներով արգելադրված և վերադարձման ենթակա գումարները հանցավոր մեխանիզմի գործադրմամբ հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու, հանցավոր ճանապարհով ստացված գույքերն օրինականացնելու և այլ ենթադրյալ հանցանքներ կատարելու համար հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել մի շարք անձանց, այդ թվում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաների և ՀՀ փաստաբանների պալատի անդամի (փաստաբանի) նկատմամբ:
Վերջիններս ձերբակալվել են»,- հայտնել են կոմիտեից:


Բաց մի թողեք
Ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի բաժնի պետը. Լուսանկար
ԱԺ ծեծուջարդից հետո քրեական վարույթ հարուցվե՞լ է
Սահմանափակում է կիրառվել Արկադի Համբարձումյանի և 22 փոխկապակցված անձանց գույքերի և միջոցների վրա