ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը ելույթի ընթացքում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման տարիներին՝ իր խոսքում օգտագործելով հեգնական ձևակերպումներ։
Ղազարյանը նշել է, որ Փաշինյանի իշխանության օրոք, իր գնահատմամբ, երկրում տեղի են ունեցել մի շարք ծանր հետևանքներ ունեցող իրադարձություններ։ Նա հիշատակել է նաև վարչապետի նախկին հայտարարությունները՝ կապված հնարավոր նոր պատերազմի և տարածքային փոփոխությունների հետ։
«Փաշինյանը իր պաշտոնավարման շրջանում այնքան մեծ գործեր է արել, մինչև պատերազմն ասում էր՝ եթե կլինի նոր պատերազմ, կլինեն նոր տարածքներ, մարդն իրա խոստումն արել է։ Հայրենիք է ազատագրել, խաղաղություն, բարեկեցություն է բերել: Իր պաշտոնավարման շրջանում Բաքվում ռազմավարի պուրակ է ստեղծվել, Արցախում ինչքան նոր օդանավակայաններ են կառուցվել: Բա տենց մարդու արձանը չարժե՞ ոսկուց ձուլել ու բոլոր քաղաքներում դնել»,- ասել է Ղազարյանը։

Բաց մի թողեք
Ի՞նչ է իրականում պատահել Ազատ գյուղի զինվորական կացարանում, ի՞նչ դեպքեր են նախորդել ողբերգությանը
Հաջիևը հիշատակել է Հայաստանը և Նիկոլ Փաշինյանին
«Ապրելու երկիր» կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին