15/09/2026

EU – Armenia

Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել է 5 մեքենա․ Լուսանկար

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 08։15-ի սահմաններում, Մեղրի-Երևան ավտոճանապարհին՝ Դիմիտրով բնակավայրի վարչական տարածքում, բախվել են Infiniti մակնիշի, Chevrolet Volt մակնիշի, Mitsubishi մակնիշի, «ՎԱԶ 2107» մակնիշի և «ՎԱԶ 2103» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Infiniti-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։