«Մեծ մասամբ խոսքը մարոկկացիների մասին է – տղամարդկանց, կանանց և հատկապես բազմաթիվ անչափահաս մարոկկացիների»,- ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Սեուտայում միգրանտների հոսքի պատճառով առաջացած ճգնաժամի մասին։
«Ինձ ծիծաղելի է թվում, երբ լսում եմ, թե ինչպես են ծայրահեղ աջ թևի ներկայացուցիչները խոսում «ներխուժման» մասին։ Իրականում նրանցից շատերը անչափահասներ են կամ եղել են այդպիսին՝ տղաներ և աղջիկներ։ Ցավոք, նրանցից շատերը խեղդվել են այդ ճգնաժամի ընթացքում, մինչդեռ մյուսները պարզապես ավելի լավ ապագա փնտրելու նպատակով են եկել մի երկիր, որն ստեղծում է այդ հնարավորությունները՝ ի տարբերություն նրանց հայրենի երկրի, որտեղ նրանք գուցե չեն կարողանում դրանք գտնել»,- նշել է Սանչեսը։
Նրա խոսքով՝ Մարոկկոն պատրաստակամություն է հայտնել վերամիավորել այդ անչափահասներին իրենց ընտանիքների հետ, և որ գործընթացը ժամանակ է պահանջում․ «Սակայն մենք գործի ենք դնում պետական ողջ մեխանիզմն ու բոլոր ռեսուրսները՝ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար»։
«Ես երբեք չեմ ասել, թե կոշտ արձագանք չենք տա Մարոկկոյին, եթե ապացուցվի, որ հուլիսի 30-ին և 31-ին տեղի ունեցածի հետևում կանգնած է եղել Մարոկկոն՝ որպես վարչակարգ։ Սակայն առայժմ չկա որևէ հիմնավոր տեղեկություն, որը կվկայեր, թե Մարոկկոն է պատասխանատու այն հոսքի համար, որին բախվեցինք հուլիսի 30-ին և 31-ին»,- ընդգծել է վարչապետը։

Բաց մի թողեք
Ռուս-ուկրաինական պատերազմում վճռորոշ փուլ է․ Մերց
Դժվար է իմանալ, թե Թրամփի որ հայտարարությունն է պետք որպես հիմք ընդունել. Փեզեշքիան
Ամերիկյան բազայի վրա հարձակվելիս արդյոք չինացիներից օգնություն են ստացել