Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 08։15-ի սահմաններում, Մեղրի-Երևան ավտոճանապարհին՝ Դիմիտրով բնակավայրի վարչական տարածքում, բախվել են Infiniti մակնիշի, Chevrolet Volt մակնիշի, Mitsubishi մակնիշի, «ՎԱԶ 2107» մակնիշի և «ՎԱԶ 2103» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Infiniti-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։


Բաց մի թողեք
Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրան․ Լուսանկար
ԱԳԼՃԿ –ներում գազի բալոնների մասին փաստաթուղթ են պահանջում
Վայքի «Զոմայի Սուրբ» տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը գլխիվայր շրջվել է․ կան զnհ և վիրավnր. Լուսանկար