Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 10։30-ի սահմաններում Տանձավեր բնակավայրի վարչական տարածքում 32-ամյա Արայիկ Օ․-ն կայանել է իր ավտոմեքենան և իջել մեքենայից, որի ժամանակ 26-ամյա Հայկ Հ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արայիկ Օ․-ին, բախվել բետոնե պատնեշին և կողաշրջված հայտնվել ջրատարում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։



Բաց մի թողեք
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. Լուսանկար
Մուսալեռում բախվել են «BMW», «Nissan», «Toyota», մեքենաներց մեկն էլ՝ ավտոցիստեռների, մի մարդու տեղափոխել են հիվանդանոց. Լուսանկար
Փլուզում՝ «Աղի լճի» մոտ․ մարդ է կյանքից զրկվել, ի՞նչ է եղել